Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 հուն 2018 10:34

«Ժամանակ». ««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը

«Ժամանակ». ««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան:

Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է բոլոր հրավիրվածների բերած նվերները հաջորդ օրը ցուցակով հատիկ-հատիկ ուսումնասիրել, հանձնարարում է զանգահարել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչու նվեր չի բերել: Մանվելի անունից չեն պահանջում, այլ շատ քաղաքավարի հարցնում են, թե արդյոք նա «Սամսունգ» հեռախո՞ս էր բերել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը պատասխանում է, որ նվերը մոռացել է հանձնել, և քիչ անց ուղարկում է 5 հազար դոլար:
Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, այս տարի Սամվել Ալեքսանյանը և մյուսները ազատվեցին նրան նվերներ զոհաբերելու պարտականությունից»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր