«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

20 հուն 2018 15:00

ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած»

ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները. «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած»Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրեց 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց:
Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՊՊԾ գնդի տարածք այցելության մասին՝ ակնարկելով, թե Բալասանյանը «երկու լարի վրա է խաղում» և գնդի տարածք է գնացել «ռազվետկայի»:  
Աշոտ Պետրոսյանը Գնելին հորդորել է կնոջ և երեխայի հետ միանալ իրենց՝ խոստանալով, թե ամեն ինչ լավ է լինելու: Խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվում նաև այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Գնել. Չգիտեմ, պինդ կացեք:
Աշոտ Պետրոսյան. Մենք պինդ ենք ցավդ տանեմ, մենք մինչև ատամները զինված ենք: Չես պատկերացնում… Իրանք տենում են, որ մեր դեմը խաղ չկա…
Կնոջդ, երեխեքիդ հետ պետք է լինեք ժողովրդի կողքը: Գործողություն պետք չի անել, Գնել, մարդահաշիվ... Ցավդ տանեմ պտի դիմանաս, պտի կռիվ տաս: Հիմա դու չես կարում, հոգեբանորեն պատրաստ չես կռիվ տալու, գոնե ընտանիքով ընդեղ եղեք, մենք ստեղից կարանք օգնեք ձեզ, բայց դեռ ժամանակը չի: Մենք հազիվ ենք մեզ զսպում, մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չի… Էդքան չի հասունացել : Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած….»:
Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ իրենց մոտ էր եկել այն ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ինչպես նաև զրույցի ընթացքում Պետրոսյանը նկարագրում էր, թե ինչպես է բռնություն գործադրել այն ժամանակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանին նկատմամբ:
Մեղադրող կողմը շարունակում է ներկայացել ձայնագրությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր