Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

21 հուն 2018 11:00

Դոն Պիպոյի համար ՌԴ-ից հեղինակություններ են գալիս Էջմիածին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Էջմիածին քաղաքում օրեր շարունակ ընթացող բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցում էին նաև քրեական աշխարհի ներկայացուցիչները: Հայտնի է, որ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ բողոքող մարդկանց հետևում կանգնած էր Արթուր Ասատրյանը («Դոն Պիպո»), որն օրեր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով:
Պարզվում է՝ իրենց ընկերոջ կողքին լինելու համար Էջմիածին էին պատրաստվում ժամանելու քրեական հեղինակություններ նաև Ռուսաստանից, մասնավորապես՝ Մոսկվայից. «Գալիս են աջակցելու իրենց ընկերոջը` վերջ տալու համար «Գրիգորյանների դինաստիային»: Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, ու Կարենը հրաժարական տվեց»,- ասաց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ «Դոն Պիպոյի» աջակիցները, այնուամենայնիվ, ցանկություն ունեն Էջմիածին գալու՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու իրենց ընկերոջն ինչ-որ ձևով օգտակար լինելու համար:
«Իրատեսին» նաև փոխանցեցին, որ վերջիններս սպասում են իրադարձությունների զարգացմանը` Հայաստան ժամանելու հետ կապված բոլոր հարցերը հստակեցնելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր