Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 հուն 2018 17:40

Վրաստանի կառավարությունը խստացնում է օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ. մեզ մոտ ինչ է սպասվում

Վրաստանի կառավարությունը խստացնում է օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ. մեզ մոտ ինչ է սպասվումՎրաստանի կառավարությունը խստացնում է օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ․
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է խստացնել պայքարը «օրենքով գողերի» դեմ, մասնավորապես՝ Վրաստանում ներկայում գործող օրենսդրությամբ «օրենքով գողը» ազատազրկվում է 7-10 տարով, իսկ այս փոփոխություններով առաջարկվում է սահմանել 9-15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, գողական համայնքի մաս կազմելը կամ անդամակցությունն այդ համայնքին պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ, այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է 7-10 տարվա ազատազրկում։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այս կապակցությամբ հայտարարել է, որ օրենսդրական այսպիսի փոփոխությունը կանխարգելիչ նպատակ ունի, ինչպես նաև միտված է իրենց հասարակության անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ օրենսդրական մեխանիզմների միջոցով։
«Ուզում եմ նշել և վստահեցնել մեր բնակչությանը, որ Վրաստանում գողական մտածելակերպը երբեք չի ամրապնդվի, դա բացառվում է և այդ ուղղությամբ մենք լինելու ենք հետևողական և անողոք, քանի որ դա վերաբերում է մեր համաքաղաքացիների հանգստությանը, հանդարտ կյանքին և ապագայի կառուցմանը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։
Որքանո՞վ է հնարավոր Վրաստանի այս փորձը կիրառել Հայաստանում կամ այսպիսի օրենսդրական փաթեթ մշակել և «տեղայնացնել» Հայաստանի համար։
Հայաստանի ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ եթե Հայաստանում օրենսդրական նման փաթեթ լինի, ապա այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, այսինքն՝ ըստ Եղիազարյանի բացառված չէ, որ իշխանությունների կամ իրավապահ համակարգի համար «անհաճո անձանց» կարող է «օրենքով գող» լինելու մեղադրանք առաջադրվել և ծանրագույն պատժաչափով ազատազրկել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր