Տեսանյութ.Գյումրիում տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ          Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար    

21 հուն 2018 19:05

Բագրատաշենի անցակետում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը մեկնել է, իսկ նա վերադարձել է Երևան.հիմանվոր պատճառներ կան

Բագրատաշենի անցակետում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը մեկնել է, իսկ նա վերադարձել է Երևան.հիմանվոր պատճառներ կանՕրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ: 
Սակայն Operativ.am-ին ուշագրավ փաստեր են հայտնի դարձել: 
Բագրատաշենի անցակետում Սուրիկ Խաչատրյանին թույլ չեն տվել, որ հատի սահմանը, ինչից հետո վերջինս զանգահարել է իր փաստաբանին, խնդիրը հարթելու և ընտանիքի հետ մեկնելու համար: Սակայն անցակետում հայտնել են, որ հիմանվոր պատճառներ կան Սուրիկ Խաչատրյանին երկրից դուրս չթողնելու համար: Ինչից հետո Խաչատրյանների ընտանիքը մեկնել է, իսկ Սուրիկ Խաչատրյանը վերադարձել է Երևան: 
 
ԱԱԾ-ի կողմից տեղի ունեցող բացահայտումների ֆոնին, հնարավոր է, որ Սուրիկ Խաչատրյանը ևս հայտնվել է իրավապահների տեսադաշտում և առաջիկայում նրա մասով էլ ուշագրավ բացահայտումներ կլինեն: 
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր