Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

21 հուն 2018 21:47

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ. ինչ են գտել

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ. ինչ են գտելԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի տանը ԱԱԾ-ականները անօրինական զենք-զինամթերք են փնտրել: 
Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:
Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Վոլոդյա Մովսիսյանը, որին ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանել է. «Նորմալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր