Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

22 հուն 2018 17:05

Ձերբակալվել է «օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանը՝ «Անդիկը»

ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված:
Դատաքիմիական փորձաքննության թիվ 289 Ք-18 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փոշեբյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց՝ 0,24 գրամ քաշով, 9 հատ դեղահաբերում ևս հայտնաբերվել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որում «Մեթադոնի» ընդհանուր քաշը կազմում է 0,09 գրամ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, որն այսօր ստացվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր