Հայաստանում բերման են ենթարկում հայազգի «օրենքով գողերի», իսկ Ռուսաստանում՝ ազատում
«Փրայմ Քրայմ» լրատվական գործակալության տեղեկություններով, այս ընթացքում, երբ Հայաստանի նոր իշխանությունը բանտարկում է գողերին, Ռուսաստանում ամառային արեւադարձի օրը ՌԴ Ներքին գործերի նախարարության ՔՀ ԳՎ աշխատակիցների վերահսկողության տակ ազատ են արձակվել միանգամից երկու հայ «օրենքով գողեր»` 52-ամյա Ռուբեն Քոսյանը, նույն ինքը` Ռուբեն Իվանովսկին, Ուսուրիյսկ քաղաքի ԲՈՒՀ-23-ից, եւ 40-ամյա Արսեն Մկրտչյանը, նույն ինքը Արսեն Երեւանցին, Կիրովի Ուղղիչ գաղութ-6-ից, որը հասարակությունում հայտնի է որպես «Սեւ փայտփորիկ». այս գաղութը նա, ի դեպ, կիսում էր մեկ այլ օրենքով գողի` Գեւորիկ Նեֆտեկամսկու հետ:
«Փրայմ Քրայմը» հաղորդում է, որ Ռուբենն ու Արսենը գողերի այն կատեգորիայից են, որոնց ոստիկաններն արդեն վաղուց էին հետապնդում, սակայն ազատազրկել նրանց չէր հաջողվում: Զարմանալի չէ, որ երկուսի համար էլ ավարտած ազատազրկումն առաջինն էր իրենց «կարիերայում». նախկինում գողերի հարաբերությունների արդարադատության հետ ձեւական-պայմանական բնույթ էին կրում:
Ռուբեն Քոսյանն արդեն ավելի քան 20 տարի համարվում է Իվանովոյի մարզի ստվերային կառավարիչ, իսկ Արսեն Մկրտչյանը` Կալուգայի մարզի, որը համարվում է վերջինիս արգելոցը: Գաղտնիք չէ, որ Քոսյանի գործը դատարան հասավ միայն մի պատճառով` այն հարուցվել էր ոչ թե Իվանովոյում, այլ Սանկտ Պետերբուրգում: Արսենի մեղադրական դատավճիռը, որն անցած տարի հրապարակվեց Բալաբանովոյի շրջդատարանում, միայն մասամբ կարելի էր անվանել ուժայինների հաղթանակ:
Մեր ունեցած տվյալներով, Արսեն Մկրտչյանի վաղաժամկետ` 2 տարի 10 ամիս շուտ պատիժը կրելուց ազատվելը պայմանավորված էր առողջական վիճակով: Սակայն, ըստ ոստիկանների, բժիշկների կողմից Մկրտչյանին տրված մահացու ախտորոշումը չխանգարեց նրան վարել «Մերսեդես 222»-ը, որով «օրենքով գողը» հեռացավ դեպի իր բնակության մշտական վայր: