Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 սեպ 2020 12:30

Ռուսական գողական «օբշչակի» նախկին պատասխանատուն մահացել է գաղութում ծեծելուց հետո

Ռուսական գողական «օբշչակի» նախկին տերը՝ 45-ամյա Կախաբեր Պարպալիան, որը քրեական շրջանակում հայտնի է որպես Կախա Գալսկի, մահացած է հայտնաբերվել Օմսկի Պատիժների կատարման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) վարչությունում։ Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը։

Պարպալիայի մահվան պաշտոնական պատճառ է նշվել կաթվածը, սակայն քրեական հեղինակությանը նախօրեին դաժանորեն ծեծել էին։

Գործակալության տեղեկություններով՝ ներկայիս պատժաժամկետը Պարպալիայի համար առաջինն էր։ Ընդ որում՝ նախկինում պատիժ չկրած «օրենքով գողի» համար Օմսկ ուղարկելը «հավասար էր մահվան դատավճռի»։ ՊԿԴԾ Օմսկի վարչությունը ավանդաբար համարվում է «կարմիր»՝ այնտեղ դատապարտյալների կյանքի բոլոր ոչ պաշտոնական ասպեկտները բանտային վարչակազմի լիակատար վերահսկողության տակ են։

«Փրայմ Քրայմը» նշում է, որ մյուս վարչությունների թվում Օմսկինը տարբերվում է գողական ավանդույթների կրողների հանդեպ իր անհանդուրժողականությամբ։

«Օրենքով գողը» ձերբակալվել էր 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նրա ավտոշարասյունը կանգնեցրել էին Ռուսաստանի ոստիկանության եւ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները։

Պարպալիայի մոտ եղել էր 8 գրամ կոկաինով փաթեթ, իսկ նրա արտաքինը, խոսքը եւ վարքագիծը մատնանշում էին արյան մեջ արգելված նյութի պարունակությունը։

Դրանից բացի, քրեական հեղինակության վարորդի մոտ եղել է չգրանցված մարտական ատրճանակ։ Արդյունքում «օրենքով գողի» դեմ գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափով թնրանյութեր ապօրինի պահելու եւ տեղափոխելու մեղադրանքով։

Կախաբեր Պարպալիայի ձերբակալությունից հետո գողական աշխարհը նրան ազատելու համար 1 միլիոն դոլար էր հատկացրել։ Այդ փողը ծախսվելու էր պաշտոնատար անձանց կաշառելու եւ հավանական գրավի համար։ Բայց դատարանը հրաժարվել էր Պարպալիային ազատել։ «Օրենքով գողին» տեղավորել էին կանանց №6 «Պեչատնիկի» քննչական մեկուսարան՝ բանտարկյալների աջակցությունից զրկելու համար։

Պարպալիայի դատավարությունը սկսվել էր 2019 թվականի նոյեմբերին Մոսկվայի Կունցեւյան շրջանային դատարանում։ Հինգ ամիս հետո՝ մարտի 16-ին քրեական հեղինակությունը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։

Կախա Գալսկին «կարիերա» է արել Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարիա Քալաշովի շնորհիվ։

«Փրայմ Քրայմը» նշում է, որ 1999 թվականին գողական տիտղոս ստացած Պարպալիան մտնում էր ռուսաստանցի ամենաազդեցիկ «օրենքով գողերի» թվի մեջ։ Մինչեւ այս տարի նա չէր ենթարկվել քրեական պատասխանատվության, չնայած բազմիցս էր ձերբակալվել։ Սա հիմք է տվել խոսելու ուժայինների հետ Պարպալիայի կապերի մասին։

Հեղինակությունն իր հանցավոր կարիերան սկսել էր 1980-ականների վերջին 1990-ականների սկզբին` որպես սովորական կողոպտիչ:

Պարպալիայի ազդեցության արագ աճը սկսվել էր Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ ծանոթությունից հետո, երբ վերջինս 2014-ին Իսպանիայից Ռուսաստան վերադարձավ: Պարպալիային հաջողվեց այնքան վստահություն ձեռք բերել Քալաշովի մոտ, որ 2016-ի հուլիսին Շաքրոյի ձերբակալությունից հետո նա ստանձնեց ռուսաստանյան գողերի «օբշչակի» առաջնորդի դերը:

Ըստ որոշ տվյալների` Պարպալիան նույնիսկ սեփական առանձնատուն էր ձեռք բերել Ռուբլյովկայի վրա` ծառաներով, խոհարարներով եւ անվտանգության մեծ անձնակազմով:

«Օբշչակը», որի համար պատասխանատու էր հանգուցյալ Կախաբեր Պարպալիան, «օրենքով գողերի» գանձարանն է: Քրեական աշխարհում դրանք անընդհատ հավաքվում են յուրաքանչյուր տարածաշրջանում, այժմ` հիմնականում բանտերում: Այդ փողեը, ըստ էության, կամավոր վճար են յուրաքանչյուր եկամուտից:

Ազատության մեջ դրանք կարող են վճարվել, օրինակ, որպես հաջող հանցագործության կամ գործարքի տոկոս, եթե խոսքը գողականներին մոտ գործարարների մասին:

Ճաղերի հետեւում դա սովորաբար տոկոս է կապոցի կամ փողի փոխանցումից, գումարած` պարտադիր տոկոս մոլեխաղերից (10 տոկոս):

Ռուսաստանյան գողական «օբշչակի» ընդհանուր ֆոնդի ճշգրիտ չափը հայտնի չէ: Հանցավոր աշխարհի նախկին առաջնորդ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) օրոք ընդհանուր ֆոնդը մոտ տասը միլիոն դոլար էր կազմում: Ենթադրաբար, դրա ծավալն այսօր ավելի մեծ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր