Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

23 հուն 2018 18:10

Ատամի մածուկը կարող է շաքարային դիաբետ առաջացնել

Գիտնականները կապ են գտել շաքարային դիաբետի եւ սննդային սպիտակ ներկանյութի միջեւ:
Օսթինում Տեխասի համալսարանի մի խումբ գիտանականների կողմից իրականացված փորձնական ուսումնասիրության ընթացքում երկրորդ տիպի դիաբետով ենթաստամոքսային գեղձի նմուշներում տիտանի երկօքսիդի բյուրեղային մասնիկներ են հայտնաբերվել: Սա ամենատարածված սպիտակ գունանյութն է, որը լայնորեն օգտագործվում է ամենօրյա սննդի մեջ: Այն օգտագործվում է պանրի, պաղպաղակի, կարամելի, ծամոն, չոր նախաճաշերի եւ անգամ կաթի փոշու մեջ: Բացի այդ, տիտանի երկօքսիդն ավելացնում են ատամի մածուկի, կոսմետիկաայի, թղթի, քիմիական մանրաթելերի, որոշ դեղերի եւ շատ այլ արտադրանքների մեջ, որոնք մարդիկ ամեն օր օգտագործում են:
Տիտանի երկօքսիդը (TiO2) մարդու օրգանիզմի առողջ հյուսվածքներից որեւէ մեկի նորմալ բաղադրիչ չէ: Մեր մարմինը սովորաբար բազմաթիվ աղեր եւ միացություններ է պարունակում, որոնք ներառում են նատրիում, կալիում, կալցիում, երկաթ եւ մագնեզիում, ինչպես նաեւ՝ փոքր քանակությամբ կոբալտ եւ մոլիբդեն, բայց՝ ոչ տիտան:
Շաքարային դիեբետի ուսումնասիրման խոշոր մասնագետ Ադամ Հելերի գլխավորությամբ գիտնականների թիմը ուսումնասիրել է 11 մարդու ենթաստամոքսային գեղձի նմուշները, որոնցից 8-ը երկորդ տիպի շաքարային դիաբետ ունեին, 2-ը՝ լիովին առողջ էին: Պարզվել է, որ բոլոր դիաբետիկների ենթաստամոքսային գեղձերում տիտանի երկօքսիդի միկրոբյուրեղներ են պարունակվում: Ուսումնասիրության արդյունքները ներառվել են Chemical Research in Toxicology ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մեր նախնական տվյալները մեծացնում են հավանականությունը, որ երկրորդ տիպի դիաբետը կարող է ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություն լինել», - ասել է Հելերը:
20-րդ դարի կեսերին տիտանի երկօքսիդի պիգմենտը փոխարինել է բարձր տոկսիկությամբ կապարե պիգմենտներին: Այս պիտակ գունանյութն առավել հաճախ օգտագործվել է ներկերի եւ սննդի, դեղերի, ատամի մածուկի, կոսմետիկայի, պլաստմասե արտադրանքի եւ թղթի մեջ: Արդյունքում, տիտանի երկօքսիդի տարեկան արտադրությունը 1960-ական թվականներից ի վեր ավելացել է 4 մլն տոննայով:
«Տիտանի երկօքսիդի օգտագործումը վերջին հինգ տասնամյակի ընթացքում կարող է երկրորդ տիպի շաքարային դիաբետի համաճարակի գործոն դառնալ»,- ասել է Հելերը՝ հայտարարելով այս հիվանդության՝ տիտանի երկօքսիդի հետ կապի լայնածավալ ուսումնասիրությունների մեկնարկի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր