Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն          Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք       Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին    

23 հուն 2018 17:24

2 մլն մարդ Թուրքիայում դուրս է եկել ցույցի` Էրդողանի դեմ

2 մլն մարդ Թուրքիայում դուրս է եկել ցույցի` Էրդողանի դեմԹուրքիայի Իզմիր քաղաքում հարյուր հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ աջակցելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեին, որը ներկայացնում է Ժողովրդական հանրապետական կուսակցությունը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ ցույցի է դուրս եկել ավելի քան 2 մլն մարդ: Միևնույն ժամանակ լրագրող Աբբաս Ջումն իր թվիթերյան էջում հաղորդել է, որ առողջարանային քաղաքում տեղի ունեցող հավաքին 2.5 մլն մարդ է մասնակցում: Լրագրողը կից լուսանկար է հրապարակել, որում պատկերվում է ափամերձ հատվածում իրականացվող միջոցառումը:
Իրավապահ մարմինները որևէ մեկնաբանություն չեն արել իրականացվող խոշորամասշտաբ միջոցառման վերաբերյալ:
Ինչպես նշվում է, Ինջեն համարվում է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը հունիսի 24-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր