Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

25 հուն 2018 21:20

Անհայտ անձը մեքենայից կրակահերթ է բացել

Ֆրանսիայի հարավում՝ Մոնպելյե քաղաքում անհայտ անձը մեքենայից կրակահերթ է բացել, հայտնում է ՌԲԿ–ն։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13։30-ին քաղաքի հյուսիս–արեւմտյան Մոսոն շրջանում։ FranceSoir–ը պարզաբանում է, որ միջադեպը տեղի է ունեցել Stade de la Mosson ֆուտբոլային մարզադաշտից ոչ հեռու, որը MHSC ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է համարվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են, սակայն հայտնի է, որ միջադեպի հետեւանքով առնվազն մի երիտասարդ է տուժել, ով 20 տարեկան է։ Նրան ծանր վիճակում հոսպիտալացրել են Մոնպելյեի համալսարանական հիվանդանոցում։
Պարբերականի տվյալներով, երիտասարդը հարձակման պահին կանգնած է եղել տրամվայի կանգառում, նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել են։ Չի բացառվում, որ կան նաեւ այլ վիրավորներ։
BFM հեռուստաալիքը մատնանշում է, որ միջադեպի հետեւանքով մի քանի մարդ է տուժել, նրանցից 2-ը հոսպիտալացվել են ծանր վիճակում։ Հեռուստաալիքի տվյալներով, հրձիգը իրավապահների կողմից ձերբակալվել է։ FranceInfo ռադիոկայանն էլ նշում է, որ տուժել է 4 մարդ։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր