Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 հուն 2018 11:33

«168 ժամ».Ոչ մի լավ բան՝ բանակցային գործընթացի շուրջ.իրավիճակը բավականին լարված էլ կմնա

«168 ժամ».Ոչ մի լավ բան՝ բանակցային գործընթացի շուրջ.իրավիճակը բավականին լարված էլ կմնա«Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին՝ այն անընդհատ խորանում է»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին և բանակցային գործընթացին։
Հիշեցնենք, որ հունիսի 17֊23-ն ընկած ժա­մանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի սահմանում նկատ­վել է օպերատիվ իրադրության որոշակի փո­փոխություն։ Բացի արդեն սովորական դար­ձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքե­րից, որի ընթացքում առաջնային գծի հյուսիս-արևեյյան և արևելյան հատվածներում կիրառ­վել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (РПГ-7), հակառակորդը հունիսի 17-ի ժամը 21:45-ի սահմաններում Ակնայի ուղղությամբ դիմել է հետախուզադիվերսիոն ներթափանց­ման փորձի։ Ինպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մա­մուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ անձնա­կազմի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում 6 հոգուց բաղ­կացած ադրբեջանական հատուկջոկատայինների խումբը հետ է շպրտվել։
Շաբաթվա ընթացքում, բացի վերոնշյալից, շփման գծին հարակից մի շարք տարածքնե­րում հակառակորդը շարունակել է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնի­կայի ակտիվ տեղաշարժեր։ Արցախի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներն ու մարտավարահետախուզական ապահովման ծառայություններն աչալրջորեն վերահսկել և վերահսկում են առաջնային գծի ողջ երկայն­քով ստեղծված օպերատիվ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դիմում համապա­տասխան գործողությունների։
Ռուս քաղաքագետն ասաց, որ երկու հար­թություններում էլ իրավիճակը լավատեսական հույսեր չի ներշնչում։ Հակամարտության գո­տում, Տարասովի բնորոշմամբ, տեղեկատվա­կան պատերազմը չի դադարում, որը մեծ լարվածություն և հակամարտության բռնկման վախ է ստեղծում, իսկ երկրորդ բաղադրիչում չկա բանակցային գործընթաց՝ վստահության մթնոլորտ, բանակցային պատրաստականու­թյուն, հրադադարի պահպանում, որոնք այս բանակցային գործընթացի անհրաժեշտ նա­խապայմաններն են։
Փորձագետի բնորոշմամբ, անհասկանալի է, թե ինչով են զբաղված համանախագահները, որոնք երկար դադարից հետո Հայաստանում ծանոթացան ՀՀ իշխանությունների հետ առանց էական արձանագրումների և արդյունքների։
«Ստեղծված իրավիճակում մի շարք լուրջ հարցեր կան։ Հեռակա և ուղղակի բանակցային գործընթացը փակ է հանրության համար, որից բխում են մյուս բոլոր խնդիրները։ Հայտարար­վում է, որ պետք է հարգվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավոր­վածությունները, իսկ Բաքուն այլ բան է պնդում, ներկայումս այս պայմանավորվածությունների կատարման մասին խոսելն արդեն ծիծաղելի է դառնում։ Մնացականյանը Բրյուսելում այլ բան է խոսում, Մամեդյարովն Ադրբեջանում՝ մեկ այլ։ Չկան կոնկրետ թեմաներ և ընդհանրության կե­տեր բանակցությունների հետագայի համար, որը բանակցային գործընթացը փակուղի է մտցրել։ Միակ կոնկրետությունը վերջին շրջա­նում արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ստեփանակերտի մաս­նակցության վերաբերյալ, որն այս փուլում անհնար է, բայց ապագայում անհրաժեշտ նա­խապայման հակամարտության կարգավոր­ման համար։ Իրավիճակը բավականին լարված կարելի է որակել, քանի որ չկա գործընթաց, որը կթուլացնի լարվածությունը, ավելին, այն անընդհատ խորանում է»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։
Ամբողջական՝ թերթի օրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր