Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

26 հուն 2018 14:14

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները վաղը կժամանեն Երեւան

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի 51-րդ համաժողովում Հայաստանն ստանձնել է Վեհաժողովի Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները վաղը կժամանեն Երեւան նախագահությունն առաջիկա վեց ամիսների համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այցի արդյունքները։

«Մեր պատվիրակության բոլոր անդամներն ընդգծել են, որ մենք դեմ ենք, որպեսզի Վեհաժողովը դառնա ավելի քաղաքականացված և որևէ պետության շանտաժի կամ նախապայմաններ առաջադրելու առարկա կազմակերպություն ծառայի։ Մենք կողմնակից ենք, որպեսզի դրա կանոնակարգային հիմքերը պահպանվեն, և այն մնա տնտեսական համագործակցության կառույց», - նշեց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ հայկական պատվիրակությունն իր ելույթում նաև բարձրաձայնել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցը։

Շարմազանովը հավելեց, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը բավականին կառուցողական հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՌԴ, Մոլդովայի և Հունաստանի պատվիրակությունների հետ ևս։ Նրա խոսքով՝ ՍԾՏՀ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին՝ արդեն Երևանում, և Հայաստանը պատրաստ է հյուրընկալել անդամ բոլոր պետություններին, այդ թվում՝ Թուրքիային և Ադրբեջանին։

«Մենք պատրաստ ենք նրանց ընդունել և ներկայացնել, թե՛ Արցախի Հանրապետությունը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Գևորգ Գորգիսյանը և Վահե Էնֆիաջյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր