Տեսանյութ.Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում․ ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են          Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…       Փշալարն ինչ է, մի րոպեում ադրբեջանցին կարող է անցնել. մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք    

26 հուն 2018 16:00

Ինչպես է ԱԱԾ-ն ընտրում «զոհերին»

Հայաստանում վերջին ամիսներին հաճախ կարելի է լսել «որտեղ փորում են, այնպիսի կեղտ է, որ զարմանում ես, թե ինչպես ենք այսքան տարի ապրել»:
Կեղտը համակարգային է, ամենուր է, եւ այս ֆոնին հետաքրքիր է, թե ինչպես են ԱԱԾ-ն ու Ոստիկանությունն «ընտրում» գործողությունների թիրախները: ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասում է, որ գործողություն են սկսում միայն ստուգված օպերատիվ տվյալների առկայության դեպքում: Վերահսկողական ծառայության նոր պետ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք բանակում բացահայտումները կհասնեն Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին, ակնարկել է, որ Հակոբյանը կարող է օգնել կոռուպցիայի դեմ պայքարում:

Երեկ հրապարակվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչ սեփականություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հնարավոր է, այլ բացահայտումներ էլ կլինեն, եւ փորձագետները փորձում են հասկանալ, թե ինչ սկզբունքով են ընտրվում «զոհերը»: Կամ չեզոքացվում են նրանք, ովքեր հին քրեական համակարգում հանգուցային դիրքեր են ունեցել, կամ էլ վերցնում են նրանց, ում վերաբերյալ տեղեկություններ կան:

Անկանխատեսելիությունն ու անակնկալը դառնում են մեր ժամանակների բրենդը: Ոչ ոք չգիտի, թե ում կայցելեն: Այս ամենը դետեկտիվ ռեալիթի շոու է հիշեցնում, բայց իրականում կարեւորագույն գործընթացներ են տեղի ունենում, որոնց վերջնական նպատակը հրեշին ոչնչացնելն է:
Վիշապը մի քանի գլուխ ունի: Առաջին նպատակը ՀՀԿ-ն թուլացնելն է: Կուսակցությունն արդեն հիմա երկու ոտքից կաղում է: Մանվել Գրիգորյանի եւ ռազմական օլիգարխիայի ձերբակալությունն ուղիղ եւ անուղղակի իմաստներով «զինաթափել է» ՀՀԿ-ին՝ դրա տակից դուրս բերելով զինված ռազմական օլիգարխիային: Տեղեկությունը, որ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել ՀՀԿ փոխնախագահի պաշտոնից, վկայում է, որ կուսակցությունը կորցրել է ֆինանսական հենքը ի դեմս Սամվել Կարապետյանի: ՀՀԿ-ից շուտով կմնա զուտ ակտիվը՝ Անդրանիկ Մարգարյանի որդին գումարած երիտասարդ «գաղափարականներն ու տեխնոկրատները»:

Երկրորդ նպատակը ժողովրդից գողացածը վերադարձնելն է: Այս տարիներին ժողովրդին ոչ միայն կողոպտել են, այլ նաեւ զրկել են ներկայից ու ապագայից: Բոլորը լռում էին, որովհետեւ մարդկանց համոզում էին, որ ոչինչ հնարավոր չէ փոխել: «Մենք փոքր, քոսոտ երկիր ենք», մենք ոչինչ չեն կարող անել, ասում էին մեծ ու փոքր պաշտոնյաները՝ զոհի կերպարանք ներարկելով: Հայաստանը վերածվել էր կկվի հեքիաթի, որտեղ մարդիկ տալիս էին իրենց ճտերին ագահ աղվեսին կերակրելու համար: «Ոնց էր համը իմ ձագի», – ամեն անգամ հարցնում էր կկուն:
Սա աշխարհի ամենասարսափելի հեքիաթն է, որտեղ մարդիկ լուռ հանձնում էին մի ձագին, որ մյուսին փրկեն: Եկել է աղվեսին պատժելու ժամանակը:
Աղբյուր՝ Lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր