Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

26 հուն 2018 17:10

Պետական շահերը վեր են կուսակցական շահերից. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր լինելով, չի հավատում, որ անհրաժեշտ է այլ երկրների պատգամավորների առջեւ բարձրացնել ներքաղաքական խնդիրները: Այս մասին հունիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետեւ Շարմազանովը մեջբերեց Մեծ Բրիտանիայի հայտնի վարչապետ Ուինսթոն Չերչիլին: «Ես անողոք քննադատում եմ իմ երկրի ղեկավարությանը իմ երկրում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա քննադատել իմ երկրի կառավարությանը դրա սահմաններից դուրս: Իմ երկրի կառավարությունը իմ երկրի կառավարությունն է: Փաշինյանի կառավարությանը, հնարավոր է, ես քննադատեմ այստեղ, սկակայն Փաշինյանն իմ երկրի վարչապետն է, եւ արտերկում ես պետք է պաշտպանեմ թե՛ իր կառավարությանը, թե՛ Փաշինյանին, թե՛ Հայաստանի շահերը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ ինքը ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առաջին հերթին, իր երկրի պետական շահերը պաշտպանելու համար` ընդ որում, նշելով, որ յուրաքանչյուրը պետք է հանդես գա նաեւ միջազգային հարթակներում:
Նա վստահություն հայտնեց, որ նման իրավիճակներում անհրաժեշտ է տարանջատել անձնական եւ կուսակցական շահերը պետականից: «Կուսակցական գործունեության համար կան ներքին քաղաքական պայքարի տեղ եւ մեթոդներ, սակայն ոչ երբեք՝ միջազգային համաժողովների շրջանակներում», - եզրափակեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր