Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

26 հուն 2018 17:25

Կինը դիտավորյալ թունավորել է բնակարանամուտի տոնակատարությանը մասնակցող հյուրերին

Հնդկաստանի գյուղերից մեկի բնակչուհի 23-ամյա Պրադնիա Սուրվասեն բնակարանամուտի տոնակատարության ժամանակ օձերին թունավորող նյութ է լցրել լոբիով պատրաստվող դհալոմ կոչվող ավանդական կերակրատեսակի մեջ՝ գրում է hronika.info-ն:
Մի քանի ժամ անց 88 մարդ հոսպիտալացվել է, նրանցից հինգը՝ 7-13 տարեկան չորս երեխաներ և 53-ամյա մի տղամարդ, հիվանդանոցում մահացել են: Տոնակատարությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 120 մարդ:
Կինը հայտարարել է, որ ցանկացել է թունավորել ամուսնուն և նրա ազգականներին՝ իր սկեսուրին, երկու տալերին, ինչպես նաև ամուսնու մորաքրոջը և նրա ամուսնուն: Կինը պատճառաբանել է, որ երկու տարվա ընթացքում բարեկամները պարբերաբար նվաստացրել են իրեն իր մուգ մաշկի պատճառով, ինչպես նաև ծաղրել են, որ նա չի կարողանում սնունդ պատրաստել: Առաջին ամուսնուց բաժանված Պրադնիան վստահ է եղել, որ ամուսնու ազգականները խաթարել են նաև իր երկրորդ ամուսնությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր