Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հրդեհ է բռնկվել Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց շենքում    

26 հուն 2018 20:45

Մահամերձ ուսուցչուհին խնդրել է՝ իր թաղմանը ծաղիկների փոխարեն ուսապարկեր բերեն

Մահամերձ ուսուցչուհին խնդրել է՝ իր թաղմանը ծաղիկների փոխարեն ուսապարկեր բերենԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Թեմի Ուոդելը մահացել է 58 տարեկան հասակում քաղցկեղից: Կինը մոտ 40 տարի ուսուցչուհի է աշխատել: Նա այնքան է սիրել իր աշխատանքը, որ մինչև իր կյանքի վերջին օրը նվիրված է եղել երեխաներին՝ գրում է life.ru-ն:
Թեմիի զարմիկ Բրեդը հրաժեշտի արարողությունից լուսանկար է հրապարակել և գրել, որ ծաղիկների փոխարեն Թեմին խնդրել է բերել  անապահով ընտանիքների երեխաների համար նախատեսված գրենական պիտույքներով և դպրոցական անհրաժեշտ իրերով լի ուսապարկեր:
Ուսուցչուհուն հրաժեշտ տալու են եկել մոտ 100 ուսուցիչներ: Արարողությունից հետո նրանք ուսապարկերը տարել են իրենց դպրոցներ՝ երախտագիտության և հիացմունքի խոսքեր հղելով Թեմիի հիշատակին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր