Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան          Նամակ Նիկոլին.«Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք», հիշո՞ւմ ես, որ ասում էիր       Տեսանյութ.Ազատում զինվորական կացարանում հրդեհից մեկ ամիս առաջ տղաները ահաբեկիչ էին բռնել.Երեխեքին ինչ-որ բանի համար ժերտվա տվեցին    

27 հուն 2018 10:30

«Իրավունք».Հպարտ քաղաքացիները սկսել են Սամվել Ալեքսանյանի ձրի լավաշն այլևս չվերցնել

«Իրավունք».Հպարտ քաղաքացիները  սկսել են Սամվել Ալեքսանյանի ձրի լավաշն այլևս չվերցնել«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիայի փողոցի «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փռում, որը ևս կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, արդեն 4 տարի է, ինչ անվճար լավաշ են բաժանում: Ընդ որում՝ բարեգործական ակցիայից կարող են օգտվել միայն նշված համայնքի բնակիչները՝ օրական մեկ անգամ:

Ու թեպետ այս տարիներին արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ էին, պարզվում է՝ վերջին քաղաքական փոփոխություններից հետո տեղի բնակիչները սկսել են լավաշ այլևս չվերցնել:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխության առաջին օրերին ընդհանրապես մարդիկ ռիսկ չէին անում հացի հերթ կանգնել: Իսկ հիմա, չնայած հատուկենտ մարդիկ գնում են իրենց հասանելիք լավաշը ստանալու, բայց այլևս երբեմնի բազմամարդ հերթերը չկան:
Նախկինում հերթի մեջ իրար բրթբրթող, այսօր բացակայողներին մի մասը համարում է հպարտ քաղաքացիներ, մյուս մասը՝ ուտող-ուրացողներ»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր