Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 հուն 2018 12:00

«Ոնց ծախված, դեբիլ եղել էիք, այդպես էլ մնացել եք».Այսպես էլ է լինում.Աննա Հակոբյանը հիշեցնում է

«Ոնց ծախված, դեբիլ եղել էիք, այդպես էլ մնացել եք».Այսպես էլ է լինում.Աննա Հակոբյանը հիշեցնում էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստորև կցված են «սքրինշոթեր», որտեղ երևում է, թե ինչպես են ֆեյսբուքյան օգտատերերը հայհոյում «Հայկական ժամանակ»-ին, հայտարարում են, որ պետք է բոյկոտել մեր կայքը,

անձնական վիրավորանքներ են հասցնում լրագրողներին, իսկ թերթը անվանում ՀՀԿ-ի թերթ, կամ թերթ, որը «գնել է» Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Մի քանի մեջբերում.
«Ամոթ: Ձեզ էլ առավ Միշիկը, դեռ Քոչարյանի տարիներից ձեր թերթը միշտ Սերժին է պաշտպանել, հիմա էլ հարվածում եք նոր իշխանությանը»,

«Թե լավ տղերք էիք, Սերժի օրոք այս ամեն ինչի մասին բարձրաձայնեիք, դուխո՞վ եք դարձել», «Բա դու երեւի Սերժոյի կեղտերից ես»,

«Ոնց ծախված, դեբիլ եղել էիք, այդպես էլ մնացել եք», «Նյութի հեղինակ, դու էժանանոց կռիս ես», «Էս սայթը պետք ա փակվի, հակասայթ ա», «Էս ով ա էս ոչխարը, որ սենց նյութ ա հրապարակում, գցեք սրան չոռնի, թող սատկի»,

«Լավ ա արել, ապուշներ, մի էդ որ լավ լեզու ունեիք, բա ուր էիք մյուս նախարարների ժամանակ, ամենքդ մի մկան ծակ էիք գտել, որ «պախկվեք», մի վատ բան չէիք գրում»:

Սրանք բոլորը գրվել են որպես արձագանք վերջին մեկ ամսվա ընթացքում, այսինքն հեղափոխությունից հետո լույս տեսած մեր հրապարակումներին: Ցենզուրայից դուրս գրառումները չեմ մեջբերում:

Սա նոր երևույթ չէ մեզ համար, այսօրինակ արձագանքը ուղեկցել է մեզ «Հայկական ժամանակ»-ի ողջ գոյության ընթացքում տարբեր խմբերի, կուսակցությունների, առանձին քաղաքական գործիչների համակիրների կողմից:

Դա երբեք չի ազդել մեր աշխատանքի և տրամադրության վրա, մենք շարունակել ենք պարզապես անել մեր գործը:

Եվ հիմա էլ շարունակում ենք, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում՝ ոչ:»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր