Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

27 հուն 2018 12:52

Բաղրամյան 26-ը և Կառավարական տուն 1-ը կլինեն վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր

Բաղրամյան 26-ը և Կառավարական տուն 1-ը կլինեն  վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր կսահմանվեն Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սամանում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է կառավարությունը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը:
Ըստ հիմնավորման, նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ «աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր