Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

27 հուն 2018 13:09

Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի առաջ բերած դիրքը՝ 4 կողմից կրակի տակ. ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ

Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի առաջ բերած դիրքը՝ 4 կողմից կրակի տակ. ԲԱՑԱՌԻԿ տեսանյութԱդրբեջանի կողմից առաջ բերված դիրքը 4 կողմից վերահսկում ենք, հարկ եղած դեպքում կարողանում ենք կրակի տակ պահել:

Այս մասին Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագծում  լրագրողների հետ զրույցում վստահեցրեց մայոր Անդրանիկ Ծատուրյանը:

Ըստ նրա` Ադրբեջանն առաջխաղացմամբ իր համար բարենպաստ պայմաններ չի ստեղծել:

«Բլրի ներքևի հատվածում են եղել, հիմա բարձրացել են բլրի վրա, որը կտրված է ապահովումից, եթե մեծ քանակի զորք էլ կուտակված ունենան, միևնույնն է, ապահովումից կտրված են: Կոնկրետ կարողանում ենք ազդել դիրքի վրա, մեր գյուղացիների  համար վտանգ չեն ներկայացնում: Ոչ մի կերպ այդ տարածքը իրենց չի կարող օգուտ տալ»,- շեշտեց մայորը:

Tert.am-ի հետ զրույցում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները վստահեցրին, որ Ադրբեջանի ցանկացած գործողություն, սադրանք զսպել են, պատրաստ են հետագայում ևս զսպել, հակահարված տալ:


Զինծառայողներն ընդգծեցին, որ չնայած նրան, որ Ադրբեջանը սպառազինության մրցավազքի մեջ է, բայց մարդկային գործոնով շատ թույլ է, իրենք անձամբ են համոզվել՝ դիտարկելով հակառակորդի գործողությունները: Զինծառայողները հորդորեցին հասարակությանը հանգիստ լինել, Նախիջևանի ուղղության վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը  դիտարկել որպես ապատեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական մամուլում պարբերաբար գրվում է, որ Նախիջանում տարածք են «ազատագրել»:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այց էր կազմակերպել Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագիծ։ Այցի շրջանակում լրագրողները հայկական և ադրբեջանական կողմերի կրակակետերը  տեսնելու հնարավորություն ունեցան:

Մանրամասները` տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր