Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել․ «Հրապարակ»          Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար    

27 հուն 2018 18:40

Ավագանին կողմ կքվեարկի քաղաքապետի հրաժարականին

Ավագանին կողմ կքվեարկի քաղաքապետի հրաժարականինՀուլիսի 2-ին Հրազդանի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ․ օրակարգում քաղաքապետի հրաժարականն է:
Ավագանու անդամները չեն ըմբոստանա եւ կողմ կքվեարկեն հրաժարականի որոշմանը: Ավագանու անդամ Վիգեն Գրիգորյանը ասաց, որ կողմ քվեարկի քաղաքապետի ներկայացրած հրաժարականին. «Ինչպես մյուս որոշումները, այս անգամ ես նույնպես կողմ են քվեարկելու»:
Ավագանու մի քանի անդամներ եւս կողմ կքվեարկեն: Նրանցից Սասուն Լեւոնյանը, ով քաղաքապետի մտերիմներից է, մեր այն հարցին՝ կո՞ղմ կքվեարկի քաղաքապետի հրաժարականին, դժվարացավ պատասխանել. «Թող գա այդ օրը, կորոշեմ, չեմ կարող ասել»:
Նախքան հրաժարական տալը, քաղաքապետ Արամ Դանիելյանը նեղ շրջապատում ասել է, որ էլ չի ուզում պաշտոնավարի. «Կգնամ, թող քաղաքը իմ պատճառով չտուժի»,-ասաց զրուցակիցս, ապա հավելեց, որ քաղաքապետի ղեկավարած 16 տարիների ընթացքում քաղաքը արդեն տուժել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր