Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուն 2018 11:27

Մենք ի՞նչ իմանայինք, այդ օրը Սաշիկ Սարգսյանն էր տեսադաշտում հայտնվել

Մենք ի՞նչ իմանայինք, այդ օրը  Սաշիկ Սարգսյանն էր տեսադաշտում  հայտնվելՍերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, կատավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:
«Մենք ի սկզբանե չգիտեինք զենքը օրինական է, թե ոչ: Մենք տեղեկություն էինք ստացել, որ զենքեր կան իր մոտ եւ մյուս մեքենայում: Մենք ստուգեցինք, այդ զենքերն օրինական են, հիմա անցնում են մասնագիտական փորձաքննություն»,-ասաց Օսիպյանը:
Հարցին, թե նրա հետ կապված այլ կասկածներ չկա՞ն, ոստիկանապետը պատասխանեց. «Այս պահին սահմանափակվենք այսքանով: Մշտապես ոստիկանությունն ունենում է օպերատիվ տեղեկություններ, նոր բան լինի, կհրապարակենք»:
Օսիպյանը պնդեց, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կապված իրեն ուղղված ճնշումներ չեն եղել. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ Սահմանադրության համապատասխան, ինձ որեւէ ցուցում, հրաման չի եղել, խելացի չի լինի նման բան անել: Ես օրենքով եմ իրականացնում ցանկացած գործողություն:
Եթե դուք տեղեկանայիք, որ Սաշիկ Սարգսյանը զենք ունի, բա հարց չէիք տալո՞ւ, որ Սաշիկ Սարգսյանը զենքով է ման գալիս, ինչո՞ւ չեք տանում: Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանը եւ երկրորդ մեքենայի զենքերը օրինական են, թե ոչ: Ոստիկանության համար ով ուզում է լինի, այդ օրը տեսադաշտում ինքն է հայտնվել, իր մասով ենք տեղեկություն ստացել»,-հայտարարեց Օսիպյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր