Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուն 2018 18:10

Նախկին կառավարությունը այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ Լեզվի պետական տեսչությունը չաշխատեր

Նախկին կառավարությունը այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ Լեզվի պետական տեսչությունը չաշխատերԼեզվի պետական տեսչությունը Լեզվի կոմիտեով փոխելը հակասում է օրենքին։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին «Լեզվի պետական տեսչությունից՝ լեզվի կոմիտե. ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը» թեմայով քննարկմանն ասաց լեզվաբան Հովհաննես Զաքարյանը։
«Լեզվի պետական տեսչությունը ստեղծվել է կառավարության որոշմամբ, բայց համաձայն լեզվի մասին օրենքի կիրարկման կարգի։ Կիրարկման կարգում գրված է Լեզվի պետական տեսչություն։ Այն, որ հիմա փոխեցինք կոմիտե հակասում է օրենքին։ Այդ կիրարկման կարգով էլ տեսչությանը տեսչական լիազորություններ էին տրվել։ Ընդհանրապես, ընդունված է, որ եթե օրենք ես ընդունում, պիտի հատուկ լիազորված մարմին լինի, որը կհետեւի այդ օրենքի դրույթների կատարմանը, կարող են նաեւ համապատասխան պատժամիջոցներ սահմանվել»,–նշեց լեզվաբանը։
Նա հիշեցրեց, որ բազմիցս պնդել է, որ Լեզվի պետական տեսչությունը վերացնելը սխալ է. «Իսկ առավարությունն էլ դեռ նախկին վարչապետի օրոք որոշեց, որ վերացնելու փոխարեն պետք է դարձնել կոմիտե։ Հարց է առաջանում՝ ի՞նչ իմաստ ունի այդ անվանափոխությունը։ Հստակ չէ՝ գործառույթները նույնն են մնալու, թե՞ փոխվելու են»։
Հովհաննես Զաքարյանը շեշտեց՝ նախկին կառավարությունը այնպիսի պայմաններ էր ստեղծել, որ տեսչությունը չաշխատեր, այդ պատճառով այն զրոյական կամ բացասական արդյունք էր ապահովում։ Նրա համոզմամբ՝ եթե պետությունը աջակցի, կարելի է սպասել, որ Լեզվի կոմիտեն դրական արդյունք կարձանագրի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր