Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

29 հուն 2018 20:45

Սասուն Միքայելյանի որդու արձագանքը քաղաքապետ դառնալու մասին լուրերին

Սասուն Միքայելյանի որդու արձագանքը  քաղաքապետ դառնալու մասին լուրերինԱյսօր տեղեկություն տարածվեց, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի սպասվող հրաժարականից հետո, Հրազդանի քաղաքապետ է դառնալու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին` Սեւակ Միքայելյանը:
Սեւակ Միքայելյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտա մի քանի օր հետո:
Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի խնդրի ավագանուց ընդունել իր հրաժարականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր