Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

29 հուն 2018 19:20

Պետությունը Քոչարյանին ևս 5 տարի անհատույց օգտագործման գրասենյակ կհատկացնի

Պետությունը Քոչարյանին ևս 5 տարի անհատույց օգտագործման գրասենյակ կհատկացնիՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հինգ տարով պետության կողմից կահավորվվի կահավորված գրասենյակային տարածքով՝ անհատույց օգտագործման իրավունքով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նշվում է, որ կառավարության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև 2008 թվականին կնքվել է 374,1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով մոտ 17,6 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 2018 թվականի օգոստոսը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Քոչարյանի գրասենյակը զբաղեցնում է Երևան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քմ մակերեսով տարածքը և շահագործում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գրասենյակային գույքը:
Տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվել է 20 մլն դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր