Նախատեսվում է բացել նոր խոշոր լողափ` 9 հա մակերեսով. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը խոսեց Սևանա լճում լողաշրջանի մեկնարկի, հանրային լողափերի բացման մասին:
Աշոտ Ավալյանն ասաց, որ հանրային
լողափերի սեզոնի պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 1-ին. «Այսօր Սևանա լճում 11 հանրային լողափ է գործում, որոնցից երեքը ծառայությունների մատուցմամբ մնացած ութ լողափերում պարզապես հարթեցված ավազ է և մարդիկ կարող են անվճար օգտվել այնտեղից: Նախատեսվում
է բացել նոր խոշոր լողափ` 9 հա մակերեսով, որտեղ կարող են լինել թենիսի կորտեր, ֆուտբոլի
խաղադաշտ, լողավազան, որի առաջնային հարցերի համար մոտ 100 միլիոն դրամ է հարկավոր,
որն էլ հիմնական խնդիրն է»,- նշեց Աշոտ Ավալյանը:
Աշոտ Ավալյանի խոսքով`
այս տարի նույնպես Սևանի լողափերում հանգստացողների մեծ հոսք է ակնկալվում. «Ամենայն հավանականությամբ, սեզոնային այցելությունների ռեկորդ կսահմանվի։ Դրան նպաստում է, առաջին հերթին, օդի բարձր ջերմաստիճանը։ Նախորդ տարի միայն 11 հանրային լողափում 200 հազար այցելու է գրանցվել։ Այսպիսի ցուցանիշ մենք դեռ չէինք ունեցել», — ասաց Ավալյանը։