Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

29 հուն 2017 13:31

Սևանա լճի հանրային լողափերի պաշտոնական բացումը կտրվի հուլիսի 1-ին. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում  Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը, հանրային լողափերի բացմանն ընդառաջ` խոսեց Սևանա լճում գործող հանրային լողափերի, նոր հանրային լողափերի ստեղծման գործընթացների շարունակականության մասին:
Աշոտ Ավալյանը նշեց, որ Սևանա լճի հանրային լողափերի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին։ Բացմանը կմասնակցի ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Նշենք, որ Սևանա լճին հարող տարածքում 11 հասարակական լողափերից 3-ը ծառայություններ մատուցող են, իսկ  8-ը նախատեսված են կարճատև հանգստի համար։
«Ծառայություններ մատուցող լողափերը ներառում են անվճար բժշկական սպասարկում, անվճար մանկական ու սպորտային հրապարակներ, հանգստի գոտիներ, տապչանների տրամադրում։ Այդ լողափերում բացի վճարովի սննդից, մյուս բոլոր ծառայություններն անվճար են: Փրկարար ծառայությունները ևս անվճար են»,-նշեց Աշոտ Ավալյանը՝ հստակեցնելով, որ յուրաքանչյուր լողափին 4-5 փրկարար կլինի։ 
Աշոտ Ավալյանը նաև ասաց, որ Ծովագյուղ գյուղի վարչական սահմաններում ծրագրվում է 9 հեկտար հատկացնել՝ ևս մեկ ծառայություներ մատուցող լողափի բացման համար։ Ինչի համար անհրաժեշտ կլինի շուրջ 250 մլն դրամ, այն նախատեսվում է բացել հաջորդ տարի։ Ընհանուր առմամբ, լողափերից յուրաքանչյուրը տարեկան միջինում շուրջ 7 մլն դրամ է պահանջում, որի ծախսերը հոգում է «Սևան ազգային» պարկը։
«Նախանցյալ տարի կառավարության որոշմամբ Ծովագյուղ համայնքի վարչական տարածքում 9 հեկտար մակերեսով տարածք է հատկացվել ծառայությունների մատուցմամբ լողափ ստեղծելու համար: Այս լողափի նախագծային հաշվարկներն արդեն պատրաստ են, պատրաստ է նաև դրական եզրակացությունը։  Մնացել է միայն գումարների հայթայթման հարցը, ինչով մենք զբաղվում ենք: Միայն առաջին փուլում 109 մլն դրամի գումար է ծախսվելու: Այս լողափը, հավանաբար, վերջնական տեսքի կգա մյուս տարի»,- պարզաբանեց Աշոտ Ավալյանը:
Աշոտ Ավալյանը նկատեց, որ նախորդ տարի Սևանի հանրային լողափեր սեզոնային ժամանակահատվածում  այցելել է մոտ 160000-ից 180000 մարդ. «Միայն Վարդավառի տոնին հանրային լողափներում 25-30 հազար մարդ է եղել, ինչը վկայում է, որ հանրային լողափների ինստիտուտը կարելի է կայացած համարել»: Խոսելով Սևանա լճում ամռանը խեղդվողների մասին, Աշոտ Ավալյանը ցավով նկատեց, որ ամեն տարի դրանից խուսափել չի լինում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր