Տարոն Մարգարյանի հրաժարականը օրերի հարց է. տեսանյութ

«Միանշանակ է, որ Երևանը պետք է այլ քաղաքապետ ունենա․ անձամբ ինձ համար և վստահ եմ նաև շատերի համար վիրավորական է, որ 2800-ամյակ նշող քաղաքի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է՝ հատկապես այն հայտնի հրապարակումներից հետո, երբ հայտնի դարձավ նրա այդ վիթխարի ունեցվածքը, այսինքն՝ չի կարող 2800-ամյա քաղաքի քաղաքապետը լինել մի անձ, ով իր 25-ամյակի առթիվ թաղապետի պաշտոն է նվեր ստացել, ով տասնյակ միլիոնավոր դոլարների հարստություն ունի և այլն, հետևաբար այս հարցը, միանշանակ, պետք է լուծվի և պետք է լուծվի ավագանու նոր ընտրությունների միջոցով, այլ ոչ թե մի քանի հարյուր ցուցարար գնան պահանջեն նրա հրաժարականը և հետո նրա փոխարեն մեկ ուրիշի պարտադրեն․ այս մոտեցումը ես ճիշտ չեմ համարում, ճիշտ տարբերակը՝ նոր ընտրությունների անցկացումն է»,-ընդգծեց Արմեն Բաղդասարյանը։
Ընդ որում, վերջինս նաև համոզմունք հայտնեց, որ ավագանու նոր ընտրությունները պետք է անցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ։ Սրա համար Արմեն Բաղդասարյանն առանձնացնում է երկու պատճառ․
«Առաջինը՝ նախ շատ կարևոր է տեսնել, թե որքանով են նոր իշխանությունները կարողանում առանձ ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի, մաքուր և թափանցիկ ընտրություններ կազմակերպել և այս առումով շատ կարևոր է, որ դա լինի նախքան խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որպեսզի նաև փորձարկվի այդ համակարգը, թե ինչպես են ընտրություններն անցկացվում բացարձակ մաքուր դաշտում։
Երկրորդ՝ քաղաքական ուժերը պետք է վերջապես մաքուր, լեգիտիմ ընտրությունների արդյունքում իմանան, թե որ կուսակցությունն ինչ վարկանիշ ունի, ինչպիսին է նրանց իրական վարկանիշը և ինչպիսին է ընտրողների իրական ցանկությունը։
Այսինքն, սա շատ լավ նախերգանք կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար»,-մեկնաբանեց քաղաքական վերլուծաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։