«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

30 հուն 2018 20:35

Հումանիտար կազմակերպության աշխատակիցները սեքսի դիմաց դեղամիջոցներ են տրամադրել

«Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպության աշխատակիցներին մեղադրում են սեքսի դիմաց դեղամիջոցներ տրամադրելու մեջ։ BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին պատմել են կազմակերպության նախկին աշխատակցուհիները։
Մեղադրանքները հնչեցվել են ոչ թե բուժանձնակազմի, այլ լոգիստիկայի հարցերով մասնագետների հասցեին։ Արեւելյան ու Կենտրոնական Աֆրիկաներում աշխատող կանանց խոսքով՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները կանոնավոր կերպով օգտվում էին սիրո քրմուհիների ծառայություններից։  Բացի այդ՝ Լիբերիայում Էբոլա վիրուսի հետեւանքով առաջացած  համաճարակի ժամանակ MSF-ի որոշ աշխատակիցներ բացահայտ պարծենում էին այն կանանց քանակով, որոնց հարկադրել են սեքսով զբաղվել իրենց հետ՝ դեղամիջոցների դիմաց։
BBC News-ը խոստովանում է, որ այս հայտարարությունների իսկությունը հաստատել դեռ չի հաջողվել։  «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպերի հետաքննությունը հնարավոր է մեծ քանակությամբ ապացույցների առկայության դեպքում։ Իսկ այս փուլում նման հետաքննություն չի ծրագրվում անցկացնել։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր