Արտակարգ դեպք՝ Երևանում, 15-ամյա տղան ձախ նախաբազկի պատռվածքnվ տեղափոխվել է բժշկական կենտրոն          Հունվարի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

02 հուլ 2018 18:10

ԶՈՒ-ն անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չի փոխանցել. Արտակ Դավթյան

Զինված ուժերը անմիջապես Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Արձագանքելով հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն և ներքնազգեստը օրինական կերպով են տրվել ԵԿՄ-ին, Արտակ Դավթյանը պատասխանեց.
«ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: Դրանք տարբեր հասկացություններ են և, համապատասխան իրավապահ մարմինները կպատասխանեն հարցին, թե ինչպես է այն հայտնվել անհատի մոտ: Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»,- ասաց Դավթյանը:
Նա նշեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու և խստացվելու է, իսկ ԵԿՄ-ին որևէ բան չտրամադրելու հարցը չի քննարկվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր