Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

02 հուլ 2018 19:17

Քաղաքապետը պետք ա բերեր բոլոր փողերը փակեր, նոր հրաժարական տար. տեսանյութ

Հրազդան քաղաքում այս օրերին քննարկվող միակ թեման քաղաքապետի հրաժարական է: 17 տարի Հրազդանը ղեկավարած ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից չքերն են գոհ: Այսօր Հրազդանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքապետ Արամ Դանիելյանի ներկայացրած հրաժարականին:
Հարցումներ կատարեցինք Հրազդանում, թե ի՞նչ կարծիք ունեն հրազդանցիները քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ. «Պետք է ավագանին չընդուներ հրաժարականը, սխալ ա, քաղաքապետը էդպես պետք է թողնի ու գնա՞, բա իր պարտքերը ո՞վ ա փակելու: Պետք ա բերեր բոլոր փողերը փակեր, նոր հրաժարական տար: Մենք շատ դժգոհ ենք քաղաքապետի ղեկավարումից, մի բան չկա, որ ասենք սա նորմալ է: Նայեք իբր շատրվան են սարքել, 2 տարի է արեւից էս շատրվանի քարերը ճաքեցին, ջուր չկա, որ էս շոգին մարդ խմի, ո՞ւմ է պետք իրենց սարքածը, երբ 1 տարի չծառայեց հրազդանցիներին»,- ասաց հրազդանցիներից մեկը։
«Կարծում եմ, որ քաղաքապետը դեռ 2016թ.-ի ընտրություններից հետո պետք է հրաժարական տար: Ընտրակեղծիքներով ընտրությունից հետո պարզ դարձավ, որ ժողովուրդը ոչ թե իրեն ընտրեցին, այլ Սասուն Միքայելյանին: Հրաժարական տվեց, քանի որ հեղափոխություն կատարվեց, իսկ դրանից հետո նրանք չեն կարողանա նույն տեմպերով աշխատել, ինչպես աշխատել են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ սարգսյանի օրոք»,-ասաց Արմինե Անտոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր