Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

02 հուլ 2018 21:45

Սաակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է մինչև նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան այս աշնանը, Վրաստան վերադառնալ: Այս մասին նա հայտնել է RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես կվերադառնամ, կարծում եմ, մինչև այս աշնանը նախատեսվող նախագահական ընտրությունները, նախկին վարչապետ և վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլին, վստահ եմ, կպարտվի: Իհարկե, նա կկեղծի դրանք, բայց չի անցնի...Եթե նրանք կարծեին, որ կարող են ինձ ձերբակալել և հետ պահել,նրանք վաղուց ինձ Ուկրաինայից կտանեին: Նրանք չեն կարող ինձ ձերբակալել, քանի որ մենք իսկապես հզոր աջակցություն ունենք», – նշել է նա: Նա ընդգծել է, որ հետխորհրդային տարածքում ամենահաջող պետության ստեղծողն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր