Վրացի շատ գործարարներն արդեն գումար են հավաքում՝ Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու համար
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1550495069_1511515373-77.jpg)
«Թող Իվանիշվիլին չմտածի, որ ինքը ամենաշատ փողն ունի: Արդեն հարյուրավոր վրացի գործարարներ, լավ, եթե ոչ հարյուրավորներ, ապա շատերը փող են հավաքում Իվանիշվիլիին իշխանությունից հեռացնելու և նրան Վրաստանից հեռացնելու համար: Ես անձամբ կապի մեջ եմ նրանց հետ և հաստատ գիտեմ դա», - ասել է Սաակաշվիլին:
Մեկնաբանելով մարդկանց թիվը, որ Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությունը հավաքվել էր դեկտեմբերի 14-ին՝ նշելու ԵԽ նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահությունը, նախկին նախագահը նշել է, որ իր կուսակցությունը, երբ իշխանության էր, ավելի շատ մարդ էր հավաքվում: Նա խոստովանել է, որ նույնիսկ իր օրոք տեղական վարչակազմերը մոբիլիզացնում էին մարդկանց և բերում հանրահավաքների և կառավարության տարբեր միջոցառումների:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Regnum-ը, դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում անցկացվել էր «Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա» խորագրով ակցիա, որը նվիրված էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահությանը, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մայրաքաղաքից և տարածաշրջաններից բերել էր ավելի քան 100 հազար մարդ:
Անկախ փորձագետներն այս իրադարձությունը համարեցին որպես իշխող կուսակցության պատասխան ընդդիմության ցույցերին և «սեփական կողմնակիցների թվի» ցուցադրում: Նշվում է, որ հանրահավաքին ներկա հասարակ քաղաքացիների մեծ մասը, հեռավոր գյուղերի բնակիչները, չգիտեին, թե ինչ են նշում, և լրագրողներին ասել էին, որ ժամանել են Թբիլիսի՝ «կառավարությանը սատարելու համար»: