Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 հուլ 2018 14:07

Իրավապահներն ու ՊԵԿ-ը ներխուժել են «Սպայկա» ՍՊԸ

Իրավապահներն ու ՊԵԿ-ը ներխուժել են «Սպայկա» ՍՊԸՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատում են, որ 2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություն է իրականացվում  «Սպայկա» ՍՊԸ-ում:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 

***
Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի լրագրողը զրուցել է «Սպայկա» ընկերության մամուլի հետ կապերի բաժնի պատասխանատու Էդվարդ Անտինյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ ՊԵԿ-ն արդեն ավարտել է գործողությունները ընկերությունում: Սակայն ՀԺ-ի լրագրողը այդ պահին նկատել է ՊԵԿ-ի աշխատակիցներին եւ մամուլի պատասխանատուից հետաքրքրվել է՝ ինչ հիմքով է հայտարարում, որ ՊԵԿ-ը հեռացել է ընկերությունից, երբ աշխատակիցները շարունակում են իրենց ստուգումները: Անտինյանը նշել է, թե ներսից իրեն փոխանցել են, որ ՊԵԿ-ը գործողությունները դադարեցրել է:
Այնուհետեւ մամուլի պատասխանատուն նշել է, որ «Սպայկա»-ում ՊԵԿ-ի ստուգումներն անակնկալ են եղել ղեկավարության համար: Մեր հարցին՝ այսինքն, սրանք հերթական պլանային ստուգումներ չե՞ն, Անտինյանը նշել է, թե դա պետք է ճշտել ՊԵԿ լրատվական ծառայությունից: Նա մեր լրագրողի մյուս հարցերը եւս անպատասխան է թողել, մասնավորապես, այն, թե ՊԵԿ-ը ինչ ստուգումներ է իրականացնում «Սպայկա»-ում, արդյո՞ք հարցաքննվել են ղեկավարության եւ աշխատակազմի ներկայացուցիչներ, կամ առգրավվե՞լ է ինչ-որ գույք, փաստաթղթեր, կրիչներ կամ համակարգիչներ:
Մամուլի խոսնակի այն տեղեկությանը զուգահեռ, թե ՊԵԿ-ի աշխատակիցները հեռացել են, նշենք, որ 30 րոպեի ընթացքում «Սպայկա» են մտել ՊԵԿ-ի 4-5 աշխատակից: Նրանք եւս հրաժարվել են պատասխանել մեր լրագրողի հարցերին:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր