Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

03 հուլ 2018 14:43

«Դոն Պիպոյի»՝ 2 ամսով կալանավորումը դատարանի կողմից չի հիմնավորվել, 4 թիկնապահներն ազատ են արձակվել

«Դոն Պիպոյի»՝ 2 ամսով կալանավորումը  դատարանի կողմից  չի հիմնավորվել, 4 թիկնապահներն ազատ են արձակվելԱրթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  4 թիկնապահների խափանման միջոցը փոխվել է, նրանք ազատության մեջ են: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ նրանց խափանման միջոցը փոխվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նա նշեց, որ Արթուր Ասատրյանի 2 ամսով կալանավորումը իրենք անհիմն են համարում, դատարանի կողմից էլ չի հիմնավորվել եւ իրենք այդ որոշումը բողոքարկել են Վերաքննիչում:
Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր