Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

03 հուլ 2018 19:08

Մարտի 1-ի օղակը նեղանում է

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրեր առաջ հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակում։ NEWS.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատել է այս տեղեկությունը:
Նա, սակայն, չցանկացավ պատասխանել այլ հարցերի, միայն նշեց, որ մեկ շաբաթ առաջ ստացել է ծանուցագիրը եւ ներկայացել քննչական մարմին։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում։
«Իրավական գործընթացներ են, որեւէ բան չեմ տեսնում»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա չցանկացավ մեկնաբանել նաեւ Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր