Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

04 հուլ 2018 14:00

Ադրբեջանցիները՝ խավարում.Բաքվի մետրոն այսօր էլ չի գործի. տեսանյութ

Ադրբեջանցիները՝ խավարում.Բաքվի մետրոն այսօր էլ չի գործի. տեսանյութԲաքվի մետրոպոլիտենի աշխատանքը, որը խաթարվել էր Ադրբեջանում գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկման հետևանքով, չի վերականգնվի նաև հուլիսի 4-ին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կապի նախարարության փոխանցմամբ` քանի որ մետրոպոլիտենը չի գործելու, Բաքվի քաղաքային տրանսպորտի մյուս տեսակները գործելու են արտակարգ ռեժիմով և անվճար:
Հոսանքազրկման պատճառով հուլիսի 3-ին հազարավոր ուղևորներ, որոնք այդ պահին գտնվում էին մետրոյում, ստիպված են եղել ոտքով մի քանի կիլոմետր թունելներով քայլելով դուրս գալ մետրոյից:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:
Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:


Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զաքաթալան և այլն:
Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր