Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 հուլ 2018 14:37

Սաշիկ Սարգսյանն ամենաայլանդակ բառերով հայհոյեց և ասաց, որ սա իր երկիրն է. հարևանուհի

Սաշիկ Սարգսյանն ամենաայլանդակ բառերով հայհոյեց և ասաց, որ սա իր երկիրն է. հարևանուհիԱրդեն հայտնել ենք այն մասին, որ ԱԱԾ-նն այս պահին հատուկ գործողություններ է իրականացում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը:
Ազատության հետ զրույցում Սարգսյանի հարևանուհիներից մեկը հայտարարեց, որ արդեն մեկ ամիս է սպասում էր այս օրվան ու շատ ուրախ է:

Տիկնոջ խոսքերով, վրեժխնդրության հարց չկա, սակայն ինքը տեսել է, թե ինչպես է ընտրությունների ժամանակ նախագահի եղբայրը մտել տեղամաս՝ իր զինված թիկնազորով. «Երբ նա նստեց բաց քվեարկության և նրան զգուշացրեցին, որ օրենք է խախտում, պետք է մտնել քվեախուց, նա ամենաայլանդակ բառերով հայհոյեց և ասաց, որ սա իր երկիրն է, ինչ կուզի՝ կանի: Դրա համար ես ուրախ եմ և սպասում էի այս օրվան»:
Նախկին նախագահի եղբոր հարևանուհու խոսքերով, ոչինչ եթե հետագա քայլեր չձեռնարկվեն, միայն այն, որ հիմա նա հասկանում է՝ սա իր երկիրը չէ, արդեն լավ  է. «Ես արյուն չեմ տենչում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր