Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

05 հուլ 2018 13:57

Սերժ Սարգսյանի եղբորորդին կասկածվում է սպանության փորձի մեջ

Սերժ Սարգսյանի եղբորորդին կասկածվում է սպանության փորձի մեջՍերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյան որդին՝ Հայկ Սարգսյանը, կասկածվում է սպանության փորձի մեջ: Տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ նախօրեին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, առ այն, որ դեռևս 2007թ. սպանության փորձի հատկանիշներով կարճված քրեական գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել և կարճման որոշումը վերացվել է:


Մասնավորապես, 2018 թվականի հունիսի 29-ին Դ.Սիմոնյանը դիմում է հայտնել է, որ իր ուղղությամբ կրակել և մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա.Ղևոնդյանը, այլ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։
Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ղևոնդյանի հետ, երբ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ.Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա.Ղևոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։
Միևնույն ժամանակ Սիմոնյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղեկացել է Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։
Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա.Ղևոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. և Ն.Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։



20









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր