Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

05 հուլ 2018 18:24

Աստղագուշակ հուլիսի 2018

Խոյ
Խոյերի համար Հուլիսը ավելի շատ նման կլինի մարտադաշտի: Դուք անընդհատ պետք է պայքարեք ինչ-որ բանի համար, այս նշանի ներկայացուցիչներին սպասում են շատ հետաքրքիր գործեր: Այդ ժամանակահատվածում դուք կարող եք հանգիստ ռիսկի դիմել եւ ձեռնամուխ լինել այն գործերին, որոնք երկար տարիներ վախենում էիք ձեռնարկել: Զարմանալի չէ, որ այս ամսվա վերջում Խոյերը անհավատալի հոգնածություն կզգան եւ հանգստանալու ցանկություն կունենան:
Ցուլ
Հուլիսը Ցուլերի համար կդառնա ոչ միայն փոփոխության, հարմարավետության գոտուց դուրս գալու ժամանակ, այլև բբերի երկար սպասված խնդիրների լուծում: Ձեր նախաձեռնողականությունը կարեւոր դեր կխաղա կյանքի բոլոր բնագավառներում:
Երկվորյակ
Երկվորյակներին սպասվում է  շատ լարված հուլիս: Բոլոր կուտակված խնդիրները ջրի երես դուրս կգան եւ անհապաղ լուծում կպահանջեն: Սերը կիշխի ձեր կյանքում եւ լիովին կչեզոքացնի ցանկացած բացասականը: Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ մի հապաղեք այցելել բժշկի:
Խեղգետին
Խեղգետիններին շատ հակասական ամիս է սպասվում: Մի կողմից դուք հնարավորություն ունեք լիովին խորասուզվել  ձեր երազանքների մեջ եւ շրջապատում չնկատել ոչինչ: Սակայն, մյուս կողմից, եթե դուք, այնուամենայնիվ, որոշեք գործել, ձեր նյարդայնությունը կհասնի իր գագաթնակետին: Այսպես որ, գուցե ձեզ իրոք  պետք է մի քիչ երազել:
Առյուծ
Առյուծներին հեշտ  ամիս չի սպասվում: Առջևում ակնկալվում են շատ աշխատանք, նոր նպատակներ ոււ օգտակար ծանոթություններ: Հանգստանալու համար լավագույն միջոցը  մարզվելն է: Փորձեք ավելի շատ մտածել ինքներդ ձեզ մասին, այլ ոչ թե ուրիշների:
Կույս
Բռնկվող Կույսերը հուլիսին կարող են տուժել իրենց չկշռադատված գործողություններից: Դուք ցանկանում եք ամեն ինչ ու միանգամից, եւ դուք կարող եք ստանալ այդ ամենը: Դրա համար, սակայն, ստիպված կլինեք որոշակի ջանքեր գործադրել: Վերահսկեք ձեր զգացմունքները, որպեսզի  բարոյական վիճակի հետ կապված խնդիրներ չունենաք:
Կշեռք
Հուլիսին Կշեռքները կյանքը պետք է սկսեն մաքուր էջից, անցյալում թողնելով ողջ բացասականը: Ավելի շատ ժամանակ անցկացրեք սիրելիների հետ, դուք նրանց համար սյուն եք եւ աջակից: Պրոֆեսիոնալ ոլորտում  լի եք նոր գաղափարներով, որոնք կարող եք արդյունավետ իրականացնել:
Կարիճ
Հուլիսը Կարիճների համար շատ նոր ծանոթություններ կբերի: Այս ամիս պետք է նաև ճանապարհորդության գնալ, որպեսզի վերջապես հանգստանաք սարդոստայնից: Աշխատանքի մեջ փորձեք խուսափել գործընկերների եւ վերադասների հետ հակամարտություններից, դա ոչ մի լավ բան չի բերի:
Աղեղնավոր
Այս ամիս Աղեղնավորի փոքր հաղթանակները կարող են ուրիշների մոտ նախանձ առաջացնել, ոմանք, նույնիսկ, փորձեն վնասել ձեզ: Ի պատասխան, անհրաժեշտ է գործել վճռականորեն եւ համարձակորեն, միայն այս կերպ դուք կկարողանաք պաշտպանել ինքդ ձեզ եւ ձեր շահերը: Բացի այդ, այս ամսվա ցանկացած ռիսկ արդարացված կլինի:
Այծեղջուր
Այծեղջյուրները հուլիսին կլինեն կենսուրախ եւ զվարթ,կկարգավորվի նաև  աշխատանքային եւ անձնական կյանքը: Կլինեն շատ նոր ծանոթություններ, որոնց հետ շփումները միայն  հաճույք կպատճառեն: Համարձակորեն նեկնեք ճանապարհորդության, ամեն ինչ շատ լավ կդասավորվի:
Ջրհոս
Հաջողությունն այս ամիս կուղեկցի  Ջրհոսներին: Ցանկացած գործ, որը կձեռնարկեք,  հեշտությամբ կհանգեցնեք ավարտին: Սակայն չպետք է ժամանակ վատներ մանրուքների վրա, կենտրոնացեք նրա վրա,  ինչն արդեն սկսել եք: Ավարտված նախագծերը լավ շահույթներ կբերեն, ինչպես նաև՝ ղեկավարության խրախուսանք:
Ձկներ
Այս ամիս չարժե կտրուկ շարժումներ կատարել եւ որոշումներ կայացնել, ավելի լավ է հեռու մնալ ամեն ինչից: Դուք ձերը, ամեն դեպքում, կստանաք, պարզապես պետք է սպասեք միառժամանակ: Աշխատանքում ևս անհրաժեշտ է նվազեցնել ակտիվությունը, ավելի լավ ուժերը խնայեք ապագա ծրագրերի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր