Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

05 հուլ 2018 16:52

Գիտնականները երկրաշարժերը կանխատեսելու ճշգրիտ միջոց են գտել

Իսլանդացի գիտնականները օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ սեյսմիկ ակտիվությունը հայտնաբերելու և գնահատելու նոր միջոց են գտել: Նրանք հայտնաբերել են, որ սովորական մալուխը չափազանց զգայունակ է հողաշերտի շարժման և նախնական ցնցումների հանդեպ՝ գրում է BBC:-ն
Գիտնականները փորձարկումներ են կատարել երկու էլեկտրակայանները միացնող օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ. մալուխի միջով ոչ մեծ լազերային իմպուլս է հաղորդվել, որը բավական է եղել մալուխի ողջ երկայնքով տատանումները որոշելու համար:
Երկրաշարժի կանխատեսման նոր տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականները կկարողանան ճշգրիտ որոշել սեյսմիկ ակտիվության վայրը, ժամը և զգալիորեն արագացնել բնակչության տարհանման գործընթացը: Նոր տեխնոլոգիան արդեն փորձարկվում է Մեքսիկայում և Ճապոնիայում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր