Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

06 հուլ 2018 13:42

Արա Վարդանյանը վերադարձել է աշխատանքի,կարծես ոչինչ չի եղել

Արա Վարդանյանը վերադարձել է աշխատանքի,կարծես ոչինչ չի եղել«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գնացել է աշխատանքի: Այս մասին «Արմենպրես»—ի հետ զրույցում նշեց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը:
«Հիմնադրամն աշխատում է այնպես, ինչպես նախկինում էր, ոչինչ չի փոխվել հիմնադրամի աշխատանքներում: Անխափան գործում են մեր բոլոր ծրագրերը: Առաջիկայում հուլիսի 16-ին Արցախի համայնքներից մեկում ունենք համայնքային կենտրոնի բացում, նախատեսվում է կրկին Արցախում բազմազավակ ընտանիքներին տներ հանձնել: Այսինքն՝ բնականոն ընթացքով ծրագրերը շարունակվում են»,-ասաց Անուշ Մարիտիրոսյանը:
Այն հարցին, թե այս օրերին նվիրատուներից զանգեր եղե՞լ են, Անուշ Մարտիրոսյանը պատասխանեց, որ, բնականաբար, եղել են, անհանգստացել են, ցանկանում էին մանրամասն տեղեկություններ իմանալ:
«Մեր կողմից բոլորին պատշաճ կարգով տեղեկություններ են տրամկարծադրվել: Ասեմ ավելին, այս ընթացքում նվիրատվությունները շարունակվել են»,-ասաց Անուշ Մարտիրոսյանը:
ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր