Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 հուլ 2018 14:19

ՊՆ N զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր.մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին

ՊՆ N զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր.մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետինՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական գործողություններ ձեռնարկվել՝ ՊՆ զորամասում պահեստամասերի հափշտակության բոլոր հանգամանքները պարզելու համար. մեղադրանք է առաջադրվել զորամասի ավտոծառայության պետին:
2018թ. հունիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, և կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:


Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի ավտոծառայության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտք անելու և հետագայում դրանք ՀՀ ՊՆ զինտեխնիկայի համապատասխան ավտոպահեստամասերով փոխարինելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է խոտանման ակտեր՝ որպես ջարդոն հանձնելու վերաբերյալ, ինչից հետո ավտոպահեստամասերը վաճառել է։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հունիսի 13-ին զորամասի ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ խուզարկություններ են կատարվել մի շարք հասցեներում, այդ թվում՝ մեղադրյալի և զորամասի մի քանի այլ պատասխանատու անձանց բնակության վայրերում և զորամասում գտնվող նրանց աշխատասենյակներում, ավտոպահեստամասերի առքուվաճառքով զբաղվող այն անձի հաշվառման և փաստացի բնակության վայրում և դրան օժանդակ կառույցներում, ում, ըստ քրեական գործի տվյալների, վաճառվել են զորամասի ավտոպահեստամասերը։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:


Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր