Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

06 հուլ 2018 16:35

Կարգավորեք արյան ճնշումը

Կարգավորեք արյան ճնշումըԱրյան բարձր ճնշումը կամ հիպերտոնիան զարգանում են մի շարք գործոնների ազդեցությամբ, այդ թվում․
մշտական լարվածություն և սթրես
մեծ քանակով խոլեստերին պարունակող մթերքի օգտագործում
ծխախոտի օգտագործում
ալկոհոլի չարաշահում
նստակյաց կենսակերպ։
Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ առողջական լուրջ խնդիրները կանխարգելելու նպատակով հարկավոր է սննդակարգ ներառել հետևյալ մթերքը:
Բանան։ Միջին չափի բանանը մոտավորապես 450 մգ կալիում է պարունակում, ինչի արդյունքում այն զարկերակային ճնշման կարգավորման լավագույն միջոցներից է։ Կալիումն օրգանիզմին օգնում է կարգավորել աղի ազդեցությունը, որի մեծ քանակով օգտագործումը բացասաբար է ազդում զարկերակային ճնշման վրա: Կարևոր է նաև օրգանիզմում կալիումի հավասարակշռությունը. այս հանքանյութի անբավարար մակարդակը ևս կարող է հանգեցնել օրգանիզմի մի շարք գործառույթների խանգարման:
Դդմի սերմեր:

Այս սերմերը մեծ քանակով ցինկ են պարունակում, իսկ դրա անբավարար մակարդակի դեպքում տուժում են երակները: Դդմի սերմերը հարուստ են նաև սպիտակուցներով, ճարպաթթուներով, հանքանյութերով, ամինաթթուներով, ինչի շնորհիվ հակաբորբոքային ազդեցություն են ունենում:
Սխտոր: Օգնում է կարգավորել արյան խտությունը, կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի նոպան, սրտի իշեմիկ հիվանդությունը:

Ի թիվս այլ նյութերի՝ սխտորը հարուստ է վիտամին C-ով, B6-ով:
Բնական յոգուրտ: Կալցիումի օգտագործումը ևս կարևոր է առողջության համար: Օրվա ընթացքում կալցիում պարունակող մթերքի՝ բավարար քանակով օգտագործումը կօգնի նվազեցնել հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: Յոգուրտն օրգանիզմն ապահովում է սննդարար նյութերով՝ կալցիում, սպիտակուց, կալիում, մագնիում:
Կարտոֆիլ: Կարտոֆիլը ևս կարող է օգտակար լինել, իհարկե, եթե այն ճիշտ պատրաստեք և չափավոր օգտագործեք: Այս մթերքը կալիում է պարունակում, մագնիում, որոք օգնում են նաև նվազեցնել սթրեսի մակարդակը, ամրացնել իմունային համակարգը:
Ձմերուկի սերմեր:  Ձմերուկի սերմերը նյութ են պարունակում, որոնք օգնում է երիկամների աշխատանքին, նպաստում արյունատար անոթների լայնացմանը:

Ձմերուկի մի քանի սերմի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք մեկ ժամ, խմեք օրվա ընթացքում:
Սոխ: Օգտակար է անոթների առողջությանը, լավացնում է արյան շրջանառությունը, պայքարում խոլեստերինի բարձր մակարդակի դեմ: Այս բանջարեղենը հարուստ է եթերային յուղերով, B խմբի վիտամիններով, E, C վիտամիններով, հանքանյութերով՝ կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, նատրիում, ծծումբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր