Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

07 հուլ 2018 10:02

«Ժամանակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքում.նա ծանր վիճակում է հայտնվել

«Ժամանակ». Փաշինյանը՝ երկու քարի արանքում.նա ծանր վիճակում է հայտնվել«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդրել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործմանը, քանի որ աշխատանքների 80 տոկոսը արված է:

Փաշինյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանը ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով կազմակերպված քննարկումների ժամանակ:
Մյուս կողմից՝ Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները:
Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործման արդյունքում այնպիսի արտաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտանգ ապրելու իրենց իրավունքը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր