Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս՝ դժվարանցանելի          Կասեցվել է գազի և բենզինի 3 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը       ԱՄԷ նախագահը Փաշինյանին և Ալիեւին հանձնել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը    

07 հուլ 2018 19:35

Կինը ՌԴ աշխատանքի մեկնած ամուսնուն վերադարձնելու համար որդու մարմնի մեջ ասեղներ է խրել

Տաջիկստանում երիտասարդ մայրը կանխամտածված կերպով նորածին որդու մարմնի մեջ 10 ասեղ է խրել: Այսպիսով կինը փորձել է վերադարձնել Ռուսաստան աշխատանքի մեկնած ամուսնուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքը տեղի է ունեցել Ռուդակի շրջանի Սարիկիշտի գյուղում՝ Դուշանբեից 15 կմ հեռավորության վրա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ 1 տարեկան երեխայի առողջությանը ծանր վնաս  է հասցվել: Բժիշկները ասեղները հայտնաբերել են նրա գանգում, քթի ստորին հատվածում, ոտքերի մեջ, պարանոցին եւ կրծքավանդակում, ինչպես նաեւ մարմնի այլ մասերում:
Ասեղներից մի քանիսը շատ խորն են խրվել մաշկի տակ, ուստի վիրահատության ժամանակ բժիշկները կարողացել են միայն 6-ը հանել: Բժիշկների խոսքով՝ ասեղները առնվազն 3 ամիս օրգանզիմում են եղել:
Կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, քննություն է կատարվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր