Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

16 մայիս 2026 15:15

Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են

Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում ենԽաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են, մենք էլ սպասում ենք, թե երբ ինչ պետք է ասեն, ինչ պահանջ պետք է դնեն, որ կատարենք, թե չէ պատերազմ կլինի:

Ալիևը ասում է, որ արագացրեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացրեցիք, զորքը բերելու եմ շարեմ»,- նշել է Ծառուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր