Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

07 հուլ 2018 20:35

Տղամարդու երեք սիրուհիները բացահայտել են միմյանց և վրեժ լուծել նրանից

Տղամարդու երեք սիրուհիները բացահայտել են միմյանց և վրեժ լուծել նրանիցՉինական ԶԼՄ-ները վերջին օրերին լի են զավեշտալի մի դեպքի մասին հրապարակումներով: Կանայք պատահաբար հայտնաբերել են, որ հանդիպել են միևնույն տղամարդու հետ, ով տարբեր անուններով է իրենց ներկայացել, պատմություններ հորինել և գումար շորթել՝ գրում է segodnya.ua-ը:
Խաբեությունը բացահայտվել է, երբ աղջիկներից մեկը ուշադրություն է դարձրել, որ տղամարդը պարբերաբար զանգահարում է ինչ-որ կնոջ: Աղջիկը զանգահարել է այդ կնոջը, և պարզվել է, որ վերջինս տղամարդուն ճանաչում է այլ անունով և նրա մասին տեղյակ է, թե իբր վերջինս հանքեր ունի և այլ բիզնեսներ: Տղամարդը այդ կնոջից 200 հազար յուան էր վերցրել՝ իբր մոր բուժման համար:
Երկու կանայք համատեղ ջանքերով գտել են նաև տղամարդու երրորդ սիրուհուն, ումից նա Mersedes մակնիշի ավտոմեքենան էր ժամանակավոր վերցրել: Կանայք դիմել են իրավապահներին և հայտնել, որ մտադիր են միաժամանակ հանդիպելու խաբեբայի հետ, երբ վերջինս վերադարձնի ավտոմեքենան:
Նշանակված ժամին տղամարդուն սպասել են երեք կանայք, ինչպես նաև ոստիկանները և լրագրողները: Նա փորձել է փախչել, սակայն ոստիկանները խանգարել են: Ծեծկռտուք է սկսվել, որից երեք մարդ տուժել է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր